Պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին. Արսեն Թորոսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածր թիվը՝ սեպտեմբերի 11-ին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս օրվա կտրվածքով դրական դեպքերի թիվն աճում է՝ հասնելով 374-ի:

«Այսօրվա թիվն, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից։ Եվ, այո, դա պայմանավորված է թե շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապվելու է դպրոցների վերաբացման հետ։ «Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ։ Դպրոցներն ինքնին և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են, որը փաստացի չկար երկար ժամանակ։ Եվ դա մենք ավելացրել ենք, իհարկե, գնահատելով ռիսկերը։ Եվ պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին»,- ասաց նախարարը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից