Վարչապետն ահազանգում է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրվելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվում է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին օրում գրանցվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից։

Վարչապետի խոսքով՝ սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ «Եվ ինչպես ենք մենք այս իրավիճակին վերաբերվում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է նաև վարչական խիստ մեթոդներ կիրառվեն։ Եվ պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կարմիր գիծն այն է, երբ հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, ուստի այդ ժամանակ էլ կառավարությունը պետք է այլ որոշումներ կայացնի:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հուլիսին ծավալված հիվանդանոցային մեծ կարողությունները, որոնք հետ են ծավալվել, պատրաստ են ցանկացած պահի հետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին կորոնավիրուսով հիվանդների համար կա ծավալված մոտ 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ մնում է ազատ։ Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ այսօր զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նորածինների ու հղիների համար։ «Սակայն, ինչպես Դուք նշեցիք, և ի սկզբանե էր դա պլանավորված, ցանկացած պահի կամ մեկ-երկու օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, ամբողջ ռեսուրսը նորից կարող է գործի անցնել։ Ուզում եմ հիշեցնել, որ մոտավորապես2700-2800սովորական և 300 վերակենդանացման մահճակալների մասին է խոսքը»,- ասաց նախարարը։

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից