Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթների վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` շեշտելով, որ կանոնավոր չվերթների վերաբացումը կախված է համաճարակային իրավիճակից:

«Մենք հետևում ենք Ռուսաստանում և Հայաստանում համավարակային իրավիճակին, քանի որ այն որոշիչ է սահմանների բացման գործում: Այս հարցերը քննարկվում են երկկողմանի և ԵԱՏՄ-ի շրջանակում»,-նշեց դեսպանը:

Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում բավականին շատ հայեր են մեկնել Ռուսաստան: «Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին երկրից դուրս գալու համար: Կարծում եմ` բավարար կերպով հաշվի են առնվում այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը»,-ընդգծեց Կոպիրկինը:

Համավարակով պայմանավորված` Հայաստանի և այլ երկրների միջև գործում են ելքերի ու մուտքերի սահմանափակումներ:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին

Սեպտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով

ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել են «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության հետագա առաջնահերթությունները

Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են գործարար կապերի խթանումը մի շարք ոլորտներում

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը