Life

Մոլորակի ամենատարեց բնակչուհին հասել Է երկարակեցության ռեկորդի

1 րոպեի ընթերցում

 Մոլորակի ամենատարեց բնակչուհին հասել Է երկարակեցության ռեկորդի
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացել Է ճապոնուհի Կանե Տանակեի 117 տարին եւ 260 օրը, որին Գիննեսի ռեկորդների գրքում ներառել են որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Դա երկարակեցության համաճապոնական ռեկորդ Է, այն սահմանել Է նախանցած տարի վախճանված Նաբի Տաձիման:

Կանե Տանակեն ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում Է շոկոլադ եւ գազավորված ըմպելիքներ եւ հույս ունի, որ կապրի մինչեւ 120 տարեկանը:

Վերջին տվյալների համաձայն, այժմ Ճապոնիայում 80 հազարից ավելի մարդ հարյուրից բարձր տարիքի Է, նրանց 88 տոկոսը կանայք են: Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի ընդամենը 153 մարդ, բայց արդեն 1981 թվականին նրանց թիվը հասավ հազարի, իսկ 1998 թվականին՝ 10 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում