Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ կառավարության նիստի զեկուցվող հարցերի թվի նվազեցման պատճառին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստերում զեկուցվող հարցերի թիվը նվազել է միայն այն պատճառով, որ դրանք ոչ այնքան մեծ կարևորություն կարող են ունենալ հանրային ընկալման մեջ. ընտրությունը կատարում է վարչապետի աշխատակազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Կխնդրեմ որևէ նպատակային բան չտեսնել այս պրոցեսի մեջ: Մեր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ մի շարք հարցերին այլևս կառավարության նիստի օրակարգում չենք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ մեր գնահատմամբ՝ դրանք հանրային ընկալման մեջ այն կարևորությունը չունեն, որի համար կառավարության նիստի օրակարգում արժեր այդ հարցերը քննարկել»,-ասաց Աղաջանյանը:

Անդրադառնալով հարցին՝ թափանցիկությունը դրանից չի՞ տուժում՝ Աղաջանյանը պատասխանեց, որ այդ տրամաբանությամբ կարելի է նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, և 24 ժամը չի հերիքի այդ օրվա կառավարության նիստը ավարտելու համար:

Նա նշեց, որ պետք է ֆիքսել՝ խոսքը գնում է կառավարության նիստի օրակարգում տեղ գտած հարցերի մասին, որոնք հրապարակված են, հասանելի են, դրանց բովանդակությունն ամբողջությամբ հասանելի է՝ թե լրագրողներին, թե հանրությանը: «Հետևաբար, խնդրում եմ, թաքցնելու մասին ընդհանրապես չխոսել: Խոսքը գնում է կառավարության նիստի օրակարգերում քննարկման դրվող հարցերի ընտրության մասին: Եվ կառավարությունը, մասնավորապես վարչապետի աշխատակազմն ունի լիազորություն՝ այդ ընտրությունը իրականացնելու: Եվ մենք դա իրականացնում ենք՝ ունենալով որոշակի սկզբունքներ ու չափորոշչներ»,-ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ դա կառավարության գնահատման տիրույթում է, բնականաբար՝ սուբյեկտիվ է, սակայն ցանկացած որոշում վստահաբար խնդրահարույց կարող է լինել ինչ-որ շրջանակների համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն