ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են տնտեսության վիճակը Covid-19-ի պայմաններում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մարզպետների, նախարարների և «Իմ քայլ»-ի պատգամավորների մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած հանդիպման քննարկման թեման է եղել տնտեսության վիճակը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո:

Անդրադառնալով հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ սա նոր ֆորմատ է, որտեղ գործադիրն ու օրենսդիրը միասին քննարկել են օրվա օրակարգային հարցը: «Այսօրվա օրակարգային հարցը վերաբերվում էր տնտեսությանը, Covid-19-ին, տարբեր արձանագրումներ տեղի ունեցան, հարցեր, պատասխաններ հնչեցին: Այս տրամաբանության մեջ է եղել քննարկումը»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ այս ֆորմատով հանդիպումները լինելու են շարունակական: ԱԺ փոխխոսնակը ենթադրում է, որ առնվազն ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ տեղի կունենա, որին կմասնակցեն ՔՊ-ական նախարարները, մարզպետները, պատգամավորները:

Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ Սիմոնյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ իշխանության լարվածության, որևէ այլ կուսակցության վերաբերյալ քննարկում չի եղել:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին