Հասարակական

Հրշեջները մարել են գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 17-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշատի խճուղու տներից մեկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան խոհանոցումգազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։06-ին։ Այրվել են խոհանոցի կահույքը՝ մասամբ (12 քմ), տեխնիկա, և ջերմահարվել՝ 2 հատ գազի բալոն (5 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում