Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել
1 րոպեի ընթերցում
![Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027968.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանն արգելել Է HNA Group-ի նախագահ չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին փողերը ճոխության վրա ծախսել ընկերության պարտքերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է South China Morning Post-ը:
Այժմ ձեռնարկատերը չի կարող իրեր գնել, որոնք պարտադիր չեն ամենօրյա կյանքում եւ աշխատանքում:
Գործարարին, մասնավորապես, չի կարելի ինքնաթիռներով թռչել եւ օգտվել գերճեպընթացիկ գնացքներից:
Նրան նաեւ արգելել են ձեռք բերել անշարժ գույք, թանկ վերանորոգում կատարել, իջեւանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ եւ Էլիտային գրասենյակներ վարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: