Քաղաքականություն

Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորների պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորների պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից օրերս Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վաղարշյանն ու Շաթիրյանը նախ շնորհակալություն հայտնեցին իրենց առաջադրողներին, ԱԺ-ին՝ իրենց ընտրելու համար և երդվեցին. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: Երվանդ Խունդկարյանի երդման օրվա վերաբերյալ ԱԺ նախագահը կհայտնի ավելի ուշ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում