ԵԱՏՄ շրջանակում չի բացառվում կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթացը. նախագծվում է հավելված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակում չի բացառվում, որ իրականացվի կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Հայկ Կոնջորյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները տևական ժամանակ բողոքի ցույցեր են անում, հետաքրքրվեց, թե ինչ նորություններ կան:

«Խնդիրը իրոք բարդ է, և միայն Հայաստանին չի վերաբերում: ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն, կա միայն ցամաքային մի ուղի` Բելառուս-Ռուսաստան, բայց դա այլ կարգավորման տիրույթում է: Մենք համարեցինք, որ միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ամենաարդյունավետ հարթակը ԵԱՏՄ-ի հարթակն է, որի լիազորությունների շրջանակից դուրս է մտնել առողջապահական ոլորտ, բայց, այնումենայնիվ, միասնական կանոն սահմանելու, կանոնակարգելու և միասնական այդ կանոնն ունենալու համար ԵՍՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ: Այդ հարցը օրակարգային է, կքննարկվի նաև վաղը: Կարծում եմ, որ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,-ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանը նաև նշեց, որ քանի որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկների մոտ կա նախատրամադրվածություն՝ այդ խնդիրը իրոք կարգավորելու, լուծելու և սահմանափակումները մաքսիմալ թուլացնելու համար, այս պահին ԵԱՏՄ-ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում: «Նախնական լուծումները կլինեն այնպիսին, որ թեստերի փոխճանաչման գործընթաց այնուամենայնիվ պետք է իրականացվի: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որևէ երկիր ազատ բացի: Եվ այդ առումով պետք է լինելու թվայնացված հավելված, և հիմա ինտենսիվ աշխատանքներ են ընթանում հենց հավելվածի ուղղությամբ, որ մեր որոշումներն իրագործման ենթակա լինեն, բովանդակությունը մտնի հավելված»,-ասաց փովարչապետն ու հույս հայտնեց, որ այն մոտ ժամանակներում որոշակի ձևաչափով կաշխատի:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է