Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, բայց չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Արկադի Խաչատրյանի հարցին:

«Մի վիճակագրություն հստակ կա, որ որևէ կասկած չկա, որ կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, դժվարություններ, բայց որ նաև չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս, դա ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կապիտալ ծախսերի հետ կապված ավանդական խնդիր կա: Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ աշխատանքներն ավելի ինտենսիվ ընթանան: Գործադիրը, ըստ Փաշինյանի, աշնանը նոր նախագծեր կիրականացնի, որոնք կխթանեն շինարարությունն ու տնտեսության մյուս ճյուղերը:

Փաշինյանը նկատեց, որ այս տարի շատ մարդիկ են գյուղատնտեսությամբ զբաղվել: «Մենք մի շարք բուսական ապրանքների մասով ունեցել ենք արտահանման էական աճ, մանր եղջերավոր անասունների արտահանման աճ, աշխատատեղերի աճ: Եվ մոնիտորինգի հարցը մեր օրակարգի կարևորագույն հարցերից է: Պետք է կողմնորոշվենք, թե ինչ կարգի գործողություններ անենք, որ խթանենք տնտեսական ակտիվությունն աշնանային շրջանում, որ կարողանանք մեր սոցիալական, տնտեսական իրավիճակը կառավարելի պահել»,-ասաց Փաշինյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը