Շիրակի մարզն արկածային տուրիզմի սիրահարների համար նոր հնարավորություններ կառաջարկի

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ շուտով արկածային, սպորտային և էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար Շիրակի մարզը հրաշալի նոր հնարավորություններ կառաջարկի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ Գյումրու N 23 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մարզադահլիճում մասնակցեցին զբոսաշրջային գույքի ներկայացման և տեղեկատվական հանդիպմանը՝ նվիրված Շիրակի մարզում նոր զբոսաշրջային ծառայությունների զարգացմանը՝ լեռնային հեծանվային արահետների և ջրային մարզաձևերի օգտագործման միջոցով։

Գույքը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանի և «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ի հետ եռակողմ համագործակցության արդյունքում։

Ծրագրի նպատակն է համախմբել շահագրգիռ կողմերին՝ Շիրակի գրավչությունը նոր զբոսաշրջային ծառայությունների միջոցով ներկայացնելու ու Շիրակ այցելող մարդկանց էկո նշանակության ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է նախաձեռնությունը կարևորելով, որ մարզում տուրիզմը պետք է զարգանա բոլոր ուղղություններով, այդ թվում և էքստրեմալ տուրիզմը: Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու ոլորտի կայացմանը և զարգացմանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել