Life

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Վազիր» լիրիկական երգը

1 րոպեի ընթերցում

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Վազիր» լիրիկական երգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը երաժշտասերների դատին է հանձնել «Վազիր» (Беги) նոր ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը և դրա հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում են:

Երգի երաժշտության հեղինակը Լևան Բրաունն է, երգի բառերը գրել են Բրաունն ու Եկատերինա Կովսկայան: Հոլովակի հեղինակն Արամ Ասատրյանն է:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում