Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագծով առաջարկում են խստացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը:

«Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Հիմա մենք ավելացնում ենք նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որոշ դեպքերում, օրինակ կրթության մասին կամ մասնագիտական կրթության մասին օրենսդրությամբ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի օրինակ դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասաց Կարապետյանը:

Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապաստախան օրենսդրությամբ: Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: «Մենք գտնում ենք, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել»,-նշեց Կարապետյանն ու հավելեց՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, սակայն, փոփոխություն կկատարեն՝ կսահմանեն, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի:

Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:

Ինչ վերաբերվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնկատարի նշանակմանը, սահմանվում է, որ վեց ամիս ժամկետով կարող է նշանակվել և ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ նույն մարդը 12 ամսից ավելի չի կարող ժ/պ նշանակվել՝ անգամ, եթե տնօրենի ընտրության մրցույթը չի կայացել:

Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres