Քաղաքականություն

Կնյազ Հասանովի համոզմամբ՝ հայ և քուրդ ժողովուրդները պետք է կանխեն Թուրքիայի հեռահար պլանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը շեշտում է՝ հայ և քուրդ ժողովուրդներն ունեն ընդհանուր թշնամի՝ թուրքական իշխանությունը և պետք է համագործակցեն՝ կանխելու Թուրքիայի հեռահար պլանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հասանովը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

Նա հիշեցրեց, որ հուլիսին Ադրբեջանի սադրանքների առաջին օրերից թուրքական իշխանությունը տարածեց Ադրբեջանին սատարող հայտարարություն: «Թուրքական իշխանությունները նույն ձևով բացահայտ կերպով ամեն օր հայտարարում են, որ պետք է ոչնչացնել Քրդական բանվորական կուսակցությանը, քուրդ ժողովրդին՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում: Ամեն օր Թուրքիան մեծ թափով ցեղասպանություն է կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց Հասանովը:

Նա նշեց, որ Սիրիայի քրդական աղբյուրները դեռևս 3-4 ամիս առաջ հայտարարել են, որ Սիրիայում թուրքական իշխանություններն իրենց հովանու ներքո գտնվող իսլամիստ ահաբեկիչներին տեղափոխում են Ադրբեջան: «Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների այս հայտարարություններն ու գործողությունները և մեր զորակցությունը հայտնում հայ ժողովրդին, միշտ կանգնելու ենք նրա կողքին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ և քուրդ ժողովուրդներն ունեն ընդհանուր թշնամի՝ թուրքական իշխանությունը, ուրեմն մեր ժողովուրդները պետք է համագործակցեն միմյանց հետ, խոսեն կուսակցությունների մակարդակով, դեմն առնեն թուրքական իշխանության անհեռատես և հեռահար պլանների՝ մեր ժողովուրդների նկատմամբ»,-եզրափակեց Հասանովը:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية Français Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ