Մակունցն անընդունելի է համարում ընդդիմության կողմից քրեական գործերին քաղաքական ենթատեքստ վերագրելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունը հորդորում է ընդդիմությանը՝ քրեական գործերին քաղաքական ենթատեքստ չտալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին առնչվող նոր քրեական գործի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ին առնչվող գործերն առաջ եկան այն փուլում, երբ ԲՀԿ-ից սկսեցին քաղաքական հայտարարություններ անել:

Մակունցը նախ նշեց, որ տեղյակ չէ քրեական գործից և այլ մանրամասներից: «Իսկ ինչ վերաբերում է քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալուն, բնականաբար, դա ընդունելի չեմ համարում: Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, ընդհանրապես որպես քաղաքականությամբ զբաղվող մարդկիկ, իրենց ավելի հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ բոլորովին կապ չունի: Քաղաքական հարթության մեջ մենք ընդդիմախոսներին մեր քաղաքական արձագանքը ունենք, միշտ տալիս ենք՝ որևէ հայտարարության հետ կապված»,-ասաց նա ու հավելեց՝ իսկ քրեական գործերի հետ կապված որևէ տեղեկություն ու մեկնաբանություն չունի:

Լրագրողները նկատեցին՝ Ծառուկյանը սկզբում պահանջում էր ողջ կառավարության հրաժարականը, հիմա՝ առանձին նախարարների, հետաքրքրվեցին, թե դա ինչով էր պայմանավորված: Որպես քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավար՝ Մակունցը պաշտոնապես հայտնեց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել և չկա ԲՀԿ-ի հետ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք