Դանակահարության նոր դեպք Գյումրիում

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սեպտեմբերի 14-ին 16:00 սահմաններում դանակահարության նոր դեպք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում: 16:10-ի սահմաններում Գյումրու Բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, ում այս պահին վիրահատում են: «Երիտասարդը տեղափոխվել է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով, այս պահին նրան վիրահատում են»,-«Արմենպրես»-ին հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։

Ըստ հիվանդանոցի տվյալների՝ տուժածը՝ 1998 թվականին ծնված Խաչիկ Ս.-ն, Ախուրյանի բնակիչ է: Տուժածը հիվանդանոց տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով:

Սեպտեմբերի 13-ին երեկոյան ևս դանահակահարության դեպք էր գրանցվել Գյումրիում, ինչի հետևանքով 1 երիտասարդ զոհվել էր հիվանդանոցի ճանապահին, մյուսին վիրահատել են՝: 34-ամյա քաղաքացու վիճակը կայուն է, նա շարունակում է մնալ հսկողության տակ, վիրահատությունը նորմալ է անցել:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան