Քաղաքականություն

Մակունցը չի բացառում, որ Արմեն Փամբուխչյանը վայր կդնի մանդատն ու կտեղափոխվի գործադիր

1 րոպեի ընթերցում

Մակունցը չի բացառում, որ Արմեն Փամբուխչյանը վայր կդնի մանդատն ու կտեղափոխվի գործադիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չի բացառվում, որ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր կդնի մանդատը և պաշտոն կստանա կառավարությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ճիշտ են լուրերը, թե Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր կդնի ու կառավարությունում պաշտոն կստանա:

«Նման քննարկում եղել է, բայց ես կառաջարկեմ մի փոքր սպասենք: Եթե նման վերջնական որոշում կայացվի, հանրությանը կտեղեկացնենք այդ մասին»,-ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարն այլ մանրամասներ չհաղորդեց:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում