Նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ. ՍԴ դատավորի թեկնածուն՝ երկրորդ անգամ առաջադրվելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը վստահեցնում է, որ որևէ ընթացակարգ չի խախտվել, ինքը նոր գործընթացի արդյունքում Սահմանադրական դատարանում առաջացած՝ դատավորի պաշտոնի նոր թափուր տեղի նոր թեկնածու է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցադրումներին, թե ինչու է նախագահը մեկ անգամ արդեն չընտրված թեկնածուին խորհրդարանի նույն կազմին կրկին ներկայացրել:

Վաղարշանը հարց առաջ քաշեց՝ ճի՞շտ է արդյոք օրենքում օգտագործվող «նոր թեկնածու» արտահայտությունից կառչելը, ինքն էլ պատասխանեց՝ որպես իրավաբան գտնում է՝ ոչ: «Նախորդ ընթացակարգը, նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ: Այն մի քանի փուլով տևեց, անցավ գնաց: Ես հիմա չեմ հավակնում այն տեղին, ես հիմա հավակնում եմ նոր ընթացակարգով նոր ազատված տեղին: Հետևաբար, ես չեմ համարվում թեկնածու, որն այս տեղի համար արդեն մեկ անգամ տապալվել է և հիմա նորից երկրորդ անգամ է առաջադրվել»,-ասաց նա:

Անդրադառնալով հնչեցված հարցադրումներին, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել իր կյանքում, որ որոշել է կրկին առաջադրվել, ասաց՝ իր կյանքում ոչինչ չի փոխվել՝ բացի նրանից, որ այդ մեկ տարում իր անձնական կյանքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: «Ես որպես մարդ, որպես մասնագետ իրավաբան, իմ արժեքային համակարգով նույնն եմ մնացել»,-նշեց Վաղարշյանը:

ՀՀ ազգային ժողովը 2019 թվականի մայիսի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չէր հաստատել Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 53-ը:Արթուր Վաղարշյանին այդ պաշտում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ազգային ժողովը 2020 թվականի հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամներ կամ դատավորներ չեն։ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը