ՀՀ-ում ռուսական բազայի հետախույզները պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտավորում են իրականացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում ՀՀ զինված ուժերիզինծառայողների հետ կատարել են պայմանական հակառակորդի թիկունքի դեսանտավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները գրոհային եղանակով Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից վայրէջք են կատարել «Ալագյազ» զորավարժարանում:

Բազմակիլոմետրանոց երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, հանձնել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապի միջոցները, հարձակում կատարել հրամանատարական կետի վրա, վերցրել կարևոր փաստաթղթեր և գերիների:

Տարհանման շրջան դուրս գալու ժամանակ հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի ստորաբաժանումների գրոհը, կազմակերպել վիրավորների տարհանումը՝ հետագայում ցուցաբերելով նրանց առաջին բուժօգնություն:

ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների համատեղ՝ երկկողմ մարտավարական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1,5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել