Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ծաղիկներ խոնարհեց Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանին:

Վարչապետին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն العربية English Français Русский