Սպորտ

Աթլետները վերսկսում են միջազգային մրցաշարերը 

1 րոպեի ընթերցում

Աթլետները վերսկսում են միջազգային մրցաշարերը 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աթլետիկայի պատվիրակությունը սեպտեմբերի 11-ի լուսադեմին Երևան - Մինսկ- Ստամբուլ երթուղով մեկնեց Թուրքիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ստամբուլում սեպտեմբերի 12­13­ը կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը։

Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։

Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Հայաստանի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում