COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար ԵԶԲ-ն հայտարարել է մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդը հայտարարել է մրցույթ COVID-19-ի տարածման դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար՝ ուղղված Եվրասիական տնտեսական գոտում համավարակի հետևանքով առաջացած բացասական հետևանքների վերացմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացված են https://eabr.org/ կայքում: Հայտերը լրացնելու համար հարկավոր է անցնել հղումով մինչև 2020թ. հոկտեմբերի 4-ը:

Թվային նախաձեռնությունների ֆոնդի հայտարարած մրցույթին կարող են մասնակցել Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) այն ընկերությունները կամ մասնագետները, որոնք գործունեություն են ծավալում թվային տրանսֆորմացիաների բնագավառում:

Ներկայացվող թվային լուծումները (տեխնոլոգիաներ, նորարարություն, հեռախոսի հավելվածներ և այլն) կարող են վերաբերել տնտեսության տարբեր ճյուղերի՝ առողջապահություն, լոգիստիկա, տրանսպորտ, ֆինանսական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, կրթություն, մշակութային և մասսայական միջոցառումների անցկացում և այլն: Կարևոր է, որ ներկայացվող լուծումներն ունենան՝ մասշտաբային դառնալու և ամբողջ Եվրասիական տնտեսական միության տարածքում կիրառվելու հնարավորություն:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունները Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից կստանան ֆինանսավորում՝ առաջարկած ծրագրերի իրագործման համար:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում