Սպորտ

US Open-ի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են 

1 րոպեի ընթերցում

US Open-ի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում կմրցեն Դանիիլ Մեդվեդև-Դոմինիկ Տիմ և Պաբլո Կարենյո-Բուստան-Ալեքսանդր Զվերև զույգերը:

Կանանց մենախաղում միմյանց հետ ուժերը կչափեն Ջենիֆեր Բրեդի-Նաոմի Օսակա և Սերենա Ուիլյամս-Վիկտորիա Ազարենկո զույգերը:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում