Հետազոտվում են տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ COVID-19 համավարակի ընթացքում հեռավար ուսուցման անցած աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում հետազոտություններ իրականացնելու համար ընտրվել է 24 ընտանիք, որոնցից 10-ի հետ արդեն իրականացվել են հարցազրույցներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները։

Մեզ հետ զրույցում՝ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել COVID-19 համավարակի ընթացքում, վերոնշյալ խմբերի համար հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։

«Ծրագիրը բոլորովին վերջերս է մեկնարկել և այժմ հստակ մեթոդաբանությամբ իրականացվում է նախնական հետազոտական փուլը։ Մեր հետազոտությունը վերաբերում է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154 հազար 409 աշակերտ։ Այս ընթացքում ընտրվել են ընտանիքներ, որտեղ հոգեբանների կողմից հարցաքննվում են ծնողներն ու աշակերտները, կրթական մասնագետների կողմից էլ տարրական դասարանների ուսուցիչները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակել ենք հատուկ գործիքներ, որոնցով էլ իրականացվում են հետազոտությունները»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ուսուցիչների հետ կապված հետազոտությունը բաղկացած է երկու մասից՝ փորձագիտական և քանակական։

Փորձագիտական հետազոտությունների ընթացքում մասնագետները խորքային հարցազրույցներ են անցկացնում և հավաքագրում որակական տվյալներ, իսկ քանակականի ժամանակ ուշադրություն կդարձվի տեխնիկական խնդիրներին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 380-400 ուսուցչի։

«Քանակական հետազոտության հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են ունեցել մեր ուսուցիչները, որովհետև դրա բացակայությունը, սարքավորումներից օգտվել չկարողանալու հանգամանքը նույնպես հանգեցրել է սթրեսային իրավիճակների։ Փորձագիտական հետազոտության միջոցով կկարողանանք պարզել, թե հեռավար ուսուցման ժամանակ ինչպիսի կազմակերպչական խնդիրներ են եղել, ինչ աջակցություն է ցույց տրվել դպրոցի կողմից, ուսուցիչ-ծնող, ուսուցիչ-երեխա ինչպիսի հարաբերություններ են եղել և այլն։ Երեխաների հետ կապված կարող եմ ասել, որ նրանց հետ հատուկ գործիքակազմով աշխատանքներ են տանում մանկական հոգեբանները։ Այս պարագայում մենք մի քանի չափորոշիչ ենք ընտրել՝ խոցելի և ոչ խոցելի ընտանիքներ։ Խոցելի ընտանիքների չափանիշներն այլ են, և հիմնականում ուսումնասիրում ենք դժվարին իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքները։ Դրանց դեպքում ուշադրություն ենք դարձրել երեք հանգամանքի վրա՝ խոցելի ընտանիքի տնից աշխատող ծնող, խոցելի ընտանիքի դրսից աշխատող ծնող և խոցելի ընտանիքի չաշխատող ծնող»,- ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց, որ բոլոր համայնքներից ընտրվել են ընտանիքներ՝ համայնքային սոցիալական աշխատողների հետ համագործակցելով։ Այս պահին բոլոր մարզերից նախնական ընտրված է 24 ընտանիք։

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ այս ընտանիքների հարցումների ընթացքում նախապես մշակված գործիքները հնարավորություն կտան նախանշել բոլոր որակական խնդիրները։

«10-ից ավելի ընտանիքի հետ արդեն իրականացվել են հարցազրույցներ, ես նույնպես մանկական հոգեբանի հետ ներկա եմ եղել ընտանիքներ այցելությանը։ Սա միակ գործընթացն է եղել, որ իրականացվել է դեմ առ դեմ, մնացածը՝ հեռավար կերպով»,- նշեց Սիմոնյանը։

Սեպտեմբերի 15-ին կավարտվի հետազոտական փուլը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ունենալ և՛ քանակական, և՛ որակական վերլուծությունը։ Այս ամենից հետո անցում կկատարվի երկրորդ փուլին, որի ժամանակ կմշակվեն նոր գործիքներ, համապատասխան նյութեր կունենան, որպեսզի հնարավոր լինի աջակցել ծնողներին, երեխաներին և ուսուցիչներին։

Ծրագրի շրջանակում գործելու է նաև թեժ գիծ, որը շուտով կգործարկվի: Այն սպասարկվելու է սոցիալական աշխատողի կողմից, ով հատուկ մշակված ձևով պետք է հավաքագրի հեռավար ուսուցման հարցերին վերաբերող խնդիրները։

«Սեպտեմբերի 15-ից սկսած կգործարկվի թեժ գիծը և կաշխատի մինչև դեկտեմբեր ամիսը։ Այս գործընթացներից հետո ստացված բոլոր տեղեկությունները հանձնելու ենք ԿԳՄՍ նախարարություն։ Խնդիրների հավաքագրումից բացի, մենք կտեսնենք նաև, թե սոցիալական ինչ խնդիրներ կան։ Դրանք էլ սոցիալական աշխատանքի միջոցով կուղղորդվեն համապատասխան տեղեր։ Կան ռեսուրսներ, ծառայություններ, որոնց միջոցով հնարավոր է լուծել բոլոր խնդիրները։ Թեժ գծի շրջանակում կլինեն խնդիրների հավաքագրման, իրազեկման և ուղղորդման գործընթացներ»,- շեշտեց Սիմոնյանը։

Աշխատանքներ են տարվելու՝ հասկանալու համար, թե ծնողական համայնքում կարողությունների ինչպիսի զարգացում հնարավոր է անել, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում նրանք լինեն ավելի սթրեսակայուն։

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 5-ին։

Այս ծրագիրն իրականացնելու համար ամիսներ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել էր Ասիական զարգացման բանկին (ADB)։

Ասիական զարգացման բանկը Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հիմնական գործընկերներից է և շարունակում է օժանդակել այն ոլորտներին, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ունեն գերակայություն:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա