Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը:

Ամրագրվում է, որ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի:

Նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդը: «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց Վարդանյանը:

Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը: Նախագծի հեղինակ Վարդանյանը ձեռնպահ մնաց այդ առաջարկն ընդունելուց:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում