Կառավարությունը ցանկանում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրան կից օրենքների նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նշել է, որ նախագծերը հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քայլերի շարունակությունն են, որով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը և հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև Երևան համայնքի աշխատակազմի քարտուղարի, ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի քարտուղարների համար, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու համար: Առաջարկվում է նաև սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:

Արդարադատության նախարարը նշել է, որ առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:

Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օժտվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

Հայերեն

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը