Հասարակական

Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին:

«Ես ողջունում եմ Հայաստանի կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։ Կոնվենցիան եզակի գործիք է կանխելու և պայքարելու ամենադաժան հանցագործություններից մեկի դեմ, որը, ցավոք, դեռևս շատ տարածված է մեր հասարակության մեջ»,- ասել է Բատտաինի-Դրագոնին:

Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից ։

2007-ին իսպանական Լանզարոտեում ստորագրված կոնվենցիան միջազգային համաձայնագիր է, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երեխաների սեռական շահագործման համար։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որն ուղղված է երեխայի շահագործման կանխարգելմանը նաև տանն ու ընտանիքում։Կոնվենցիան վավերացրած երկրներըհամաձայնություն են տալիս քրեական պատասխանատվությանըսեռական համաձայնության տարիքի չհասած երեխաների հանդեպ սեռական գործողությունների համար, անկախ կոնտեքստից։ Բացի այդ, կոնվենցիան պարտավորեցնում է քրեական պատիժ սահմանել երեխաներին մարմնավաճառության մեջ նեգրավելու, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիայի (ներառյալ այն ամենը, որտեղ երեխան պատկերված է բացահայտ սեռական բնույթի իրական կամ ձևացյալ գործողություններ կատարելիս, կամ երեխայի սեռական օրգանների ցանկացած ցուցադրում` գլխավորապես սեռական նպատակով) արտդրության, տրամադրման, տարածման, ձեռքբերման և պահման համար։ Առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք ուղղված են երեխաների սեռական շահագործման կանխարգելմանը։ Ըստ կոնվենցիայի,երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին  և նրա ուսուցչին

Հայաստան

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին և նրա ուսուցչին

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Հայաստան

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Վարդենիս  համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

Հայաստան

Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում