Հասարակական

ՀՀ ԶՈՒ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը գնահատվել է բարձր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը գնահատվել է բարձր

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ սեպտեմբերի7-ին անցկացվել են համալիր մարզումներ: Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին իրականացվել են քարտեզի վրա տեղանքի ուսումնասիրման և կողմնորոշման աշխատանքներ:

Զորամիավորման հրամանատար,գնդապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է վերադաս հրամանատարությունից ստացած մարտական առաջադրանքների վերաբերյալ կայացված որոշումները և տվել համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կ.Մուրադյանը բարձր է գնահատել զորավարժության ընթացքը և հրամանատարական կազմի պատրաստվածությունը։

5-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 5-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխում ընդգրկված անձնակազմի սպառազինությունը, հանդերձանքը և պատրաստվածության աստիճանը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տրվել են ծառայության կազմակերպման ցուցումներ, ստուգվել է դիրքերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում