ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն է վերադարձել 364 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա երթուղիներով սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած չվերթներով տուն է վերադարձել ևս 364 մարդ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

«Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված մարդկանց թիվը գերազանցել է 8 հազարը»,- նշում են դեսպանատնից։

Ռուսաստանցիների տուն վերադարձի կազմակերպումը շարունակվում է։

Հայերեն Русский