Ջոկովիչը որակազրկվել է ԱՄՆ բաց առաջնությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը որակազրկվել է ԱՄՆ բաց առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Ջոկովիչը մրցում էր իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: Մրցախաղի առաջին սեթում Ջոկովիչը գնդակի մատուցման ժամանակ հարվածել է (գուցե և պատահաբար) գծային մրցավարին, ինչի համար որակազրկվել է:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի13-ին:Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է53.4միլիոն ԱՄՆ դոլար:Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար,այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский