Հասարակական

Գյումրիում բացվեց Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում  բացվեց   Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բացվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Յուրի Վարդանյանի մայրն ու մարզադպրոցի լավագույն սան Հակոբ Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզադպրոցը կառուցվել է համայնքային միջոցների հաշվին, ծախսվել է մոտ 21 մլն դրամ։ Թեև Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց քաղաքում գործել է, բայց սեփական կառույց մարզադպրոցը մինչ այս չի ունեցել, պարապմունքերն անցկացվել են վարձակալված տարածքներում: «Ուրախություն ու հուզմունք եմ զգում: Ճիշտ է, տղաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ որդուն այսպես եք հիշում»-նշեց անվանի մարզիկի մայրը՝ Ասյա Վարդանյանը՝ վստահեցնելով, որ անվանի մարզիկի անունը կրող մարզադպրոցը արժանի ծանրամարտիկներ կունենա:

Գյումրու քաղաքապետը հյուրերին տեղեկացրեց, որ դպրոցում կտեղադրվի նաև անվանի ծանրամարտիկի կիսանդրին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում