Հասարակական

Հիմնանորոգումից հետո Գյումրիում վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգումից հետո Գյումրիում վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 5-ին վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:

«Տարածքի բարեկարգումից բացի, վերականգնվել են նաև անմար կրակի մոտ տեղադրված բռունցքն ու աստղը: Մաքրվել է նաև հուշարձանը: Տարածքը կառուցվել է 1960-1970 թվականներին և մինչ օրս երբեք վերանորոգման աշխատանքներ չէր արվել»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Աշխատանքներն իրականացվել են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում: Մոտ 60 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել է տարածքի սանդղաջրվեժի վերանորոգման և բարեկարգման շինաշխատանքներ, տարածքում տեղադրվել են նաև նստարաններ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում