Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռևազյանը Երևանից դստեր հետ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Երեւանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս:Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երեւան»,-տեսանյութին կից գրել է Ռևազյանը:
Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա էր մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար: Տաթևիկ Ռևազյանն ավելի ուշ հայտնել էր, որ մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ:Նրա առաջնեկը՝ Մոնթեան լույս աշխարհ է եկել մայիսին:
Աննա Գրիգորյան