Քաղաքականություն

ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց

2 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե հանրահավաք է անցկացնելու:

«Ես կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր այս պարագայում, կարծում եմ, որ նույն իրավիճակն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015 թվականին տեղի ունեցավ, կարծում եմ՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքեր ունի, նման պնդում անելու համար, պատասխանեց՝ տարբեր:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում