Life

ՄԱԿ-ում հայտնել են լավագույն երկիրը երեխաների ապրելու համար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում հայտնել են լավագույն երկիրը երեխաների ապրելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Նիդեռլանդներին տեղավորել Է այն երկրների վարկանիշի առաջին հորիզոնականում, որը կազմվել Է ըստ երեխաների բարեկեցության մակարդակի: Երկրորդ եւ երրորդ դիրքերում հայտնվել են Դանիան եւ Նորվեգիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կազմակերպության կողմից անցկացված հետազոտության մեջ:

Փորձագետները համեմատել են աշխարհի 41 երկրների երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության, ակադեմիական պատրաստության եւ սոցիալական ունակությունների ցուցանիշները: Վերլուծելով հետազոտությունների տվյալները՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ Նիդեռլանդներում երեխաներն իրենց ամենալավն են զգում: Հիմնադրամի կազմած ընդհանուր վարկանիշի երկրորդ եւ երրորդ դիրքերն զբաղեցնում են Դանիան եւ Նորվեգիան, չորրորդ եւ հինգերորդ տեղերում են Շվեյցարիան եւ Ֆինլանդիան: Ռուսաստանի վերաբերյալ տվյալները հետազոտության մեջ ներկայացված չեն:

Նիդեռլանդները նաեւ առաջին հորիզոնականն են զբաղեցնում այն երկրների ցուցակում, որտեղ երեխաներն ամենագոհն են իրենց կյանքից. նման երեխաների բաժինն այս երկրում կազմում Է 93 տոկոս: Երեխաների շրջանում կյանքից բավարարվածության բարձր ցուցանիշներ են նաեւ գրացվել Մեքսիկայում (86 տոկոս), Ռումինիայում (85 տոկոս), Ֆինլանդիայում (84 տոկոս), Խորվաթիայում (82 տոկոս), Շվեյցարիայում (82 տոկոս), Իսպանիայում (82 տոկոս) եւ Լիտվայում (82 տոկոս): Հիմնադրամի ուսումնասիրության տվյալների համաձայն, իրենց կյանքից գոհ են Թուրքիայում ապրող երեխաները. այս երկրում իրենց կյանքից գոհ երեխաների բաժինը կազմում Է 53 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում