Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործարկվել է թթվածնի նոր կայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում սեպտեմեբերի 3-ին գործարկվել է թթվածնի նոր կայան:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը և հավելեց, որ բուժառուները թթվածինը մոտ ապագայում կստանան նոր կայանից:

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Այս պահին վերանորոգվում է 5-րդ բաժանմունքը, որը սպասարկում էր մեծահասակներին: Գրեթե ավարտված է 6-րդ բաժանմունքը, որն առաջ ծառայում էր զինվորականներին, այժմ ամբողջ հիվանդանոցը ծառայում է կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին»,- նշեց Մադոյանը:

Նրա խոսքով՝ կատարվում են նաև ընթացիկ աշխատանքներ, քանի որ նախկինում ոչ բոլոր բաժանմունքներն են նախատեսված եղել օդակաթիլային վարակների վերահսկումն ապահովելու համար:

«Նախատեսվում է այդ տարածքում կառուցել նաև նոր մասնաշենք՝ կլինի մոդեռնիզացված կառույց: Այն միմյանց կկապի «Ա» և «Բ» մասնաշենքերը: Առաջիկայում կսկսվի նաև լաբորատոր մասնաշենքի կառուցումը: Արդեն արվել են նախագծային աշխատանքները»,- ընդգծեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը:

Մադոյանը հույս հայտնեց, որ 2021 թվականին կկարողանան սկսել այդ մասնաշենքերի կառուցման աշխատանքները:

Առողջապահական համակարգում բարեփոխումների շրջանակում՝ նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ-ի և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործում է ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը