ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, որոնք ապրում են Կալիֆոռնիայում, բազմամյա պարտավորագիր են ստորագրել ֆիլմերի եւ սերիալների արտադրող Netflix ընկերության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New York Times թերթը:
Ենթադրվում Է, որ Netflix-ը Հարիի եւ Մեգանի պրոդյուսերական ընկերությանը (վերջերս Է ստեղծվել եւ դեռ անվանում չունի) կվճարի վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի, հեռուստաշոուների եւ երեխաների համար հաղորդումների դիմաց:
«Մենք անհավատալիորեն հպարտ ենք, որ նրանք (Հարին եւ Մեգանը) Netflix-ն ընտրել են որպես իրենց ստեղծագործական տուն: Մենք անհամբերությամբ են սպասում այն պահին, որպեսզի նրանց հետ պատմություններ ներկայացնենք, որոնք կլինեն կենսահաստատ եւ կմեծացնեն ըմբռնումն ամբողջ աշխարհի տարբեր լսարանների միջեւ»,-հայտարարել Է ընկերության համաղեկավար Թեդ Սարանդոսը:
Netflix-ի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանել պարտավորագրի ֆինանսական պայմանները: Netflix ընկերությունը հիմնադրվել Է 1997 թվականին ԱՄՆ-ում: Վճարովի տեսածառայության լսարանը նախատեսված Է աշխարհի ավելի քան 190 երկրների մոտավորապես 130 միլիոն օգտատերերի համար: Ներկայում, բացի կոնտենտ տրամադրելուց, Netflix-ն արտադրում Է իր սեփական ֆիլմերը, սերիալները եւ հեռուստահաղորդումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: