Հասարակական

ԵՊԲՀ նորավարտ բժիշկները մեկնում են ծառայության

1 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ նորավարտ բժիշկները մեկնում են ծառայության

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտած և պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների զինվորական երդման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասում նախապատրաստական փուլից հետո բժիշկները ծառայության են անցնելու զինված ուժերի տարբեր զորամասերում։ Նրանք երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ պահելով նաև Հիպոկրատի երդումը, որը տվել են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում