Հասարակական

Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նորաստեղծ կայքը

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նորաստեղծ կայքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրեց իր գլխավորած գրասենյակի նորաստեղծ կայքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սինանյանը նշեց, որ կայքի միջոցով արել և անելու են ամեն բան, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնեն ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, հայրենադարձվել ցանկացողների համար:

«Փորձել ենք ներգրավել նաև որոշ նորարարական մոտեցումներ, օրինակ՝ մեր կայքը մեր պետական կառավարման համակարգում միակն է, որն ընձեռնում է նամակագրության հնարավորություն: Կարող են հարցերը գրել, և մենք հնարավորինս կարճ ժամկետում օնլայն ռեժիմով կպատասխանենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսկ առաջիկայում հնարավոր է՝ այլ լեզուներով ևս հասանելի լինի:

Կայքում առկա է նաև քարտեզ, որում ներկայացված են սփյուռքի բոլոր խոշոր համայնքները՝ ինֆորմացիա մոտ 80 համայնքի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում