Հասարակական

Զորամասը նշել է կազմավորման 26-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Զորամասը նշել է կազմավորման 26-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի պահպանությունն իրականացնող զորամասերից մեկը նշել է կազմավորման 26- ամյակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գնդապետ Վ․ Ավագյանը հանդիսավոր միջոցառման ժամանակ անդրադարձել է զորամասի փառավոր մարտական ուղուն՝ ընդգծելով, որ այն բազմիցս ճանաչվել է ՀՀ զինված ուժերի լավագույն զորամաս։ Զորամասի հրամանատարը հիշատակել է հայրենի հողի պաշտպանության համար զոհված զինծառայողներին, բարձր է գնահատել նրանց սխրանքն ու նվիրումը, հավաստիացրել, որ զորամասի անձնակազմը նույն հերոսական ոգով շարունակում է հայրենի երկրի սահմանն անառիկ պահելու գործը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում