Սպորտ

ՊՍԺ-ի երեք ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով․ նրանց թվում է Նեյմարը

1 րոպեի ընթերցում

ՊՍԺ-ի երեք ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով․ նրանց թվում է Նեյմարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստ, այդ թվում և թիմի առաջատարներից մեկը` Նեյմարը, վարակվել են կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L’Equipe-ը: Ըստ պարբերականի, փարիզյանի թիմի ֆուտբոլիստներն արձակուրդից վերադարձից հետո Covid-19-ի թեստ են հանձնել: Հարձակվող Նեյմարի, կիսապաշտպաններ Անխել դի Մարիայի և Լեանդրո Պարեդեսի թեստերի պատասխանները դրական են եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը չի հեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից առնվազն մեկ մրցաշրջան ևս: «Ես մնում եմ ՊՍԺ-ում հաջորդ մրցաշրջանում ևս: Ուզում եմ նորից հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և այս անգամ հաղթել այնտեղ: Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն կշարունակի աճել և կհասնի մեծ նպատակների»,- հայտարարել է Նեյմարը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում