Արամ Մինասյանը ներկայացրեց իր պատկերացումը քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միայն օրենքներում փոփոխություն կատարելը բավարար չէ, որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը լինի արդյունավետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ՝ քրեական ենթամշակույթի միջոցո՞վ» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը։

«Մենք ողջունում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարում պետության որդեգրած քաղաքականությունը, բայց պետք է նշել, որ միայն օրենքով փոփոխություն կատարելը բավարար չէ, որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը լինի արդյունավետ։

Դրա հետ կապված՝ կցանկանայի տեղեկացնել, որ դեռս 2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է զեկույց՝ հայեցակարգ քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ, որտեղ մանրամասն նկարագրվել են թե առաջ քաշված խնդիրները, թե դրանց ուղված լուծումները»,- ասաց Մինասյանը։

ՄԻՊ ներկայացուցչի կարծիքով՝ այդ ամենը անհրաժեշտ է ընդհանուր դիտարկել, իսկ օրենքներում միայն դրվագային փոփոխություններ կատարելով՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կարող է արդյունավետ չլինել։

Հայերեն

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում