Ինովացիա

Իլոն Մասքը պատմել է, թե երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքն ուղեծիր

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասքը պատմել է, թե երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքն ուղեծիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասքը խոստացել Է, որ Starship օդաչուավոր տիեզերանավը կարող Է շուրջերկրյա ուղեծիր թռչել արդեն հաջորդ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 31-ին ունեցած ելույթի ընթացքում Մասքը հայտնել Է, որ Starship-ի ուղեծրային թռիչքը, հավանաբար, կարող Է կայանալ հաջորդ տարի»: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ առաջին թռիչքները կարող են չաշխատել»:

«Մենք գտնվում ենք անհայտ տարածքում»,-պարզաբանել Է Մասքը: Starship տիեզերանավի նախատիպը բարձրացել Է միայն 150 մետր բարձրությամբ Է բարձրացել օգոստոսին անցկացված փորձարկումների ընթացքում, իսկ մի շարք նախորդ փորձարկումներն ավարտվել են պայթյուններով:

Տնեզերանավը, վերջին հաշվով, նախատեսված Է Մարսի վրա թռիչքների համար:

Մասքին եւ նրա SpaceX ընկերությանն անցյալում քննադատել են տեխնոլոգիաների զարգացման չափազանց հավակնոտ կանխատեսումների համար, սակայն ներդրողները հավատում են խարիզմատիկ գյուտարարին:

Օգոստոսի 31-ին Մասքը հարստացավ միանգամից 8 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ կտրուկ ավելացան նրա մյուս դուստր ընկերության՝ Tesla Էլեկտրամոբիլներ արտադրողի բաժնետոմսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում