Հասարակական

Ավելի քան 90 պետական ծառայություններ կարող եք ստանալ մեկ վայրում 

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 90 պետական ծառայություններ կարող եք ստանալ մեկ վայրում 

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանի կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, նոտարական ծառայություններ:

Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝Еarlyoneբջջային հավելվածով):

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնելՎազգեն Սարգսյան, 3 հասցեում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից կախված՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին:Միասնական գրասենյակում մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 59 39 22 և +374 10 59 39 39։

Մանրամասները՝ տեսանյութում.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում