Հասարակական

ՀՕՊ հրամանատարական կետի անձնակազմն անցկացրել է համալիր մարզումներ

1 րոպեի ընթերցում

ՀՕՊ հրամանատարական կետի անձնակազմն անցկացրել է համալիր մարզումներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման ՀՕՊ հրամանատարական կետի անձնակազմն անցկացրել է համալիր մարզումներ:

Մարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական խոցման կարողությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 31-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի կանանց խորհրդի հավաք-խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Վ․ Կարապետյանը ներկայացրել է հետագա անելիքներն ու տվել համապատասխան հրահանգներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում