1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում անցկացված ՀՀ կրոսավազքի առաջնությանը հաջորդեց «Ցատկորդի օր» հանրապետական միջոցառումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը գրանցեց 7 մետր 40 սմ արդյունք, իսկ եռացատկորդ Լևոն Աղասյանը` 16 մետր 67 սմ: Կանանցից առաջինն էին, համապատասխանաբար, երևանցի Յանա Աբրահամյանը (5մ 51սմ) և կապանցի Մարիետա Մինասյանը (12մ 24սմ):
Հայաստանի երեք մարզիչների ուղեկցությամբ Ռումինիայի ասպարեզներում կմրցեն ընդհանուր թվով տասներկու վազորդներ, ցատկորդներ և նետորդներ։
Մինչ մեծահասակների ստուգատեսը, սեպտեմբերի 1213ին Ստամբուլում կանցկացվի Բալկանյան երկրների պատանեկան առաջնությունը։ Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի վեց ատլետներ ՝ երկու մարզչի գլխավորությամբ։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը