Սպորտ

Աթլետները սկսում են նախապատրաստվել Բալկանյան երկրների առաջնություններին 

1 րոպեի ընթերցում

Աթլետները սկսում են նախապատրաստվել Բալկանյան երկրների առաջնություններին 

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում անցկացված ՀՀ կրոսավազքի առաջնությանը հաջորդեց «Ցատկորդի օր» հանրապետական միջոցառումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը գրանցեց 7 մետր 40 սմ արդյունք, իսկ եռացատկորդ Լևոն Աղասյանը` 16 մետր 67 սմ: Կանանցից առաջինն էին, համապատասխանաբար, երևանցի Յանա Աբրահամյանը (5մ 51սմ) և կապանցի Մարիետա Մինասյանը (12մ 24սմ):

Հայաստանի երեք մարզիչների ուղեկցությամբ Ռումինիայի ասպարեզներում կմրցեն ընդհանուր թվով տասներկու վազորդներ, ցատկորդներ և նետորդներ։

Մինչ մեծահասակների ստուգատեսը, սեպտեմբերի 12­13­ին Ստամբուլում կանցկացվի Բալկանյան երկրների պատանեկան առաջնությունը։ Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի վեց ատլետներ ՝ երկու մարզչի գլխավորությամբ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում