Հասարակական

Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիաէ իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ փորձելով կառույցի ուշադրությունը սևեռել Իրաքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեության վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք խնդրում են կանխել Թուրքիայի գործողությունները:

«Մենք այստեղ ենք եկել, որպեսզի առաջ քաշենք մեր ազգակցների մտահոգությունները: Թուրքական իշխանությունն այսօր այնպիսի քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Քուրդ ազգը Իրաքում գրեթե ոչնչացման եզրին է»,- նշեց Դրբոյանը և հավելեց, որ իրենց անհանգստացնում են այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ ՄԱԿ-ի գրասենյակը միջոցներ կձեռնարկի կանխելու Թուրքիայի այս ցեղասպան գործողությունները:

«Խնդրում ենք ՄԱԿ-ի ղեկավարությանը, որպեսզի աջակից լինեն։ Քուրդ ժողովուրդը մի բան է ուզում՝ ժողովրդավարություն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում, Իրաքում, կարողանանք մեր լեզվող խոսել, սովորել, մեր մշակույթը պահպանել։ Թուրքիայի այս քաղաքականությունը ոչ ոքի լավ բան չի բերի, պետք է միասնական պայքարենք Էրդողանի քաղաքականության դեմ»,- ընդգծեց «Քուրդիստան» կոմիտեի ղեկավարը։

Ակցիայի մասնակիցներընաև իրենց մտահոգությունների վերաբերյալ նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում