Յակուտսկում հատուկ կինոցուցադրություն է անցկացվել շների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտսկի կինոթատրոններից մեկը շների համար ֆիլմի հատուկ ցուցադրություն Է անցկացրել Ռուսաստանի կինոյի օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին լրագրողներին պատմել են կազմակերպության մամուլի ծառայությունում:

«Կինոյի օրը չի կարող անցնել առանց ֆիլմերի ցուցադրության: Սակայն մարդկանց չի կարելի կինոթատրոններ այցելել Յակուտրայում կարանտինային սահմանափակումների պատճառով, ուստի ցուցադրության հանդիսատեսներն են դարձել ընտանի կենդանիները: Ակցիան յուրատեսակ պատասխան Է դարձել կարանտինային իրողություններին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Դեռ չազդարարված ֆիլմի հատուկ ցուցադրությունը կայացել Է Յակուտսկի Cinema-Center կինոթատրոնում: Հանդիսատես Է դարձել ինը կենդանի:

«Շներին նստեցրել են շախմատաձեւ, որպեսզի հատուկ հեռավորություն պահպանվի: Հանդիսականներին ապահովել են բժշկական դիմակներով: Ակցիայի չորքոտանի մասնակիցները ֆիլմ են դիտել շան հետ մարդու բարեկամության մասին»,-ՏԱՍՍ-ին հայտնել են մամուլի ծառայությունում: Կինոթատրոնի աշխատակիցների խոսքով՝ Ռուսաստանում սա առաջին կինոցուցադրությունն Է, որն անցկացվել Է հատուկ շների համար:

«Ոչ մեկը չի խախտել կարգապահությունը, սոցիալական հեռավորությունը: Չորքոտանի հանդիսականներն իրենց լավ են պահել եւ մաքուր, այդուհանդերձ, մենք սեանսից հետո հանգամանորեն ախտահանել ենք հաստատությունը»,-նշել են կինոթատրոնում:

Յակուտսկում կինոթատրոնները համավարակի կապակցությամբ փակ են մարտի 19-ից, սակայն արդեն սեպտեմբերի 15-ից դրանք կարող աշխատանքը վերսկսել այն պայմանով, ինչը թույլ Է տալիս կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը: Ընդամենը Յակուտիայում, ստոպկորոնավիրուս.ռֆ ռեսուրսի տվյալներով, հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 7 հազար 210 դեպք, ապաքինվել Է 5 հազար 870 մարդ, մահացել Է 79 մարդ:

Հայերեն Русский

Տոնական մթնոլորտում նշվել է Անի համայնքի օրը

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ